Այգեպանին Չ’մոռանաս

Մեր ընկեր Արբի Բաղդանյանի հիշատակին:  

Արբի Բաղդանյանը, որ Օգոստոսի 3-ին կարճատև հիվանդությունից հետո մահացավ այնպիսի մարդ էր, որ նույնիսկ եթե 100 տարի էլ ապրեր, երևի երբևե իր մասին ու իր տարած աշխատանքի մասին չեր խոսվի: Ինչու՞, որովհետև նրա գործելակերպը և բնավորոթյունը այնպիսին էր, որ նա չեր նկատվում միթե այն տարբերակում, որ բացակա լիներ:  

Լինելով Թեհրանահայ գաղութի Արարատ կազմակերպության անդամներից ու երևի Սկաուտական միության վերջի տասնյակների ամենա որակով առտադրանքներից մեկը, Արբին հասկանում էր միասնական ուժի կարևորությունը ու այն փաստը, որ համայնքը հենց էնպես չի ապրի: Տարիների ընթացքում ու երևի շնորհիվ միությանս կրտսերների հատվածում անդամակցության ու հետագա տարիների պատասխանատվության բերումով, քաջ գիտակցում էր, որ միայն ժամ տրամադրելով ես կարող մշակել մարդուն:

Գայլիկ Արբին կրտսեր հատվածի ոհմակ 2-ի կազմում:

Ըստ իր խառնվածքի, Արբին մեծ-մեծ խոսող չեր ու ոչ էլ ժողովամոլ: Գործունյա էր, առարկայական ու պարզ, երևի ազդված իր արհեստից, որ քիչ բառերով, համակարգչի լեզվով, պիտի ամենա արագ հրամանը գրի: Բայց և միաժամանակ զգայուն էր ներքուստ ու ազնիվ, բարի… Ու թեև երկար ժամերով հոգնեցուցիչ աշխատանքը մասն էր իր առօրյաի, բայց և իր կյանքում ընտանիքից կարևոր բան չեիր գտնի: Անբաժան շրջապատից, ընկերներից ու իր համայնքից, Արբին ամեն մի առիթով զարկ էր տալիս մի նոր ձեռնարկի…

Արբին, Նարինեն ու Մրթինը Արարատի 70 ամյակի առիթով կազմակերպված դաշտահանդեսի խոհանոցում
Խմբական նկարի կենտրոնում Արարատի 70 ամյակի առթով հավաքույթի ընթացքում

Ու էդպես էլ շնորհիվ իրեն, Իրանահայ սկաուտները էս նոր աշխարհում կրկին իրար շուրջ եկան: Աշխատանքներ ու բանակում կազմակերպեցին ու ըստ ավանդության խարույկի շուրջ հավաքվեցին: Խարույկ, որի ջերմությունը ոչ թե միայն ապաքինում էր մեզ հոգևոր սրտից այլ պատկանելիության հիմքը լուսավորում արմատներ ձգելու այս նոր անծանոթ հողում… Արմատներ որոնք ըստ Արբի-ի ոչ թե անպայման պիտի ջրվեին, ինչոր ծանր ու բարդ գաղափարներով, այլ հենց առօրյա մտերիմ ու պարզ միասնական աշխատանքներով: Եվ նա ամբողջ իր բազմազբաղությամբ հանդերծ սիրով իր ազատ ժամն էր ծախսում մեր ու բոլորիս երեխաների համար, ծրագրավորելով այս ամենը շաբաթներ առաջ իր նվիրված կազմով:  

Բանակումների Խոհանոցի Պատասխանատուն
Արբի-ի պատրաստած նախաճաշը գմփում ենք:
Արի 3-ը Լոս Անջելեսում:
Բանակումի ամենա հաճելի զբաղմունքներից մեկը

Իսկ այս եռանդը ո՞րտեղից նրա մոտ: Երևի մասամբ միյութենական ծնողների ազդեցությունից ու մասամբ հենց իր սեփական սկաուտական անցյալից: 

Նրա մանկության ամենա տպավորիչ պատկերներից մեկում որ երևի իր հայրը՝ Նժդեհն է լուսանկարել, Արբի-ի մայրը Անահիտը ու քույրը Արտեմիսը այցելում են Արբի-ին իր կյանքի երևի առաջին սկաուտական բանակումում: Նրա լուրջ հայացքից զգալի է, որ հենց սկզբնական օրերից իր մեջ գոյություն ուներ աշխատանքի նկատմամբ պառտաճանաչություն ու սեր: Ու հենց այդտեղից՝ ուրբաթից ուրբաթ ու ոհմակից ոհմակ Արբին առաջ քայլեց, աճեց ու յուրացրեց դավանանք առ դավանանք: Սիրեց խմբական կյանքը ու ներշնչվեց սկաուտական ոգով, ամեն մի բանակոմով ու երդման արարողությունով:

1982/83 թվականի բանակում: Արբի մայրը ու քույրը այցելում են Արբի-ին:

Իսկ երբ արիացավ, Թիվ 3-ի կանչը ընդունելով միացավ միության ամենա անօրինապահ, բայց և ամենա անձնվեր խենթերի շարքին, սեփականացնելով նարջագույն թաշկինակը, որպես իր ինքնության ու կերպարի ամենա բնորոշ մասնիկը: Ու շնորհիվ իր նվիրվածության ու ինչու չե այդ նարնջագույն պատկանելիության նա իր կյանքի ամենա հավատարիմ ընկերներին գտավ Արի 3-ի տղաների շարքերում ու ոչ միայն:

Արի 3-ի բանակում: Արբին առաջինը աջից:
Տարեդարձ բանակումի ընթացքում:
Բանակում Արարատ մարզավանում:
Արի 3-ի կազմում աշխատանքի փակման արարողությունից հետո:
Ընթրիք բանակումի ընթացքում:
1992 – Գորգանի բանակում:

Թեկուզ Արբի-ի բնութագծերը Արի 3-ի կոշտ ու ըմբոստասեր հոգեբանության հետ լիովին համապատասխան էին, բայց և իր պառտաճանաթության բերումով նպատակահարմար եղավ նրան միության կրտսերների հատված փոխանցել, որտեղ Արբին առիթը ունեցավ աշխատելու սկաուտական կյանք նոր մուտք գործած փոքրիկների հետ: Այստեղ նա արդեն լիովին հասկացավ ու ստանծեց սերունդ դաստիարակող ու մշակող պատասխանատու դերը, թողնելով իր բարի ազդեցությունը տասնյակ մանուկների կյանքում:

Արբին Գերագույնի կազմում որպես միության կազմակերպչականի պատասխանատու:
Միջմիութենական ճամբար

Իսկ միառ ժամանակ անց, շնորհիվ Թեհրանի քույր միություների հետ միատեղ աշխատանքների նախագծին, Արբին ծանոթանալով Սիփան միության սկաուտ՝ Արմինե Խուդաբախշյանի հետ, ամուսնացավ ու միասին նրանք իրենց նոր կյանքի հիմքը դրեցին ԱՄՆ տեղափոխվելով:   

Արբին ու Արմինեն ճամբարի ընթացքում:

Լոս անջելեսում հաստատվելուց հետո, սկզբնական տարիները անցկացնելով Արբին ու Արմինեն գիտակցելով միութենական կյանքի կարևորությունը միացան Թեհրանի Արարատի 70 ամյակի տոնակատարությանը վերաբերող ձեռնարկներին, միաժամանակ մաս կազմելով իրենց ավագ որդու՝ Անաի դպրոցական ու սկաուտական աշխատանքների ծնողական կազմերում, որը զբաղեցրեց նրանց հետագա տարիների գրեթե բոլոր ազատ ժամերը: Հետևաբար Արբին զարկ տալով Իրանահայ հին սկաուտների խմբական աշխատանքներին իրար շուրջ հավաքեց իր հին ու նոր ընկերներին ու ամսական ու շաբաթական ձեռնարկներ մշակելով, խանդավառություն բերեց տասնյակ ընտանիքների միապաղաղ կյանքերին: Իսկ նրա ծրագրերը միանգամից ընդհատվեցին սկզբից համաճարակի ու հետո իր անսպասելի հիվանդության բերումով:  

Արարատի 70 ամյակի կազմը Արարատ Հոմենթեմենի հետ ժողովում:

Թե ինչ պատահեց ու ինչու այսքան շուտ նա հեռացավ կյանքից… Հարց է անպատասխան, որի մասին դեռ մենք բոլորս երկար կտարակուսենք… Բայց և թող մեզ մխիթարի, որ այն ինչ նա տվեց այսքան տարի իր ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու համայնքին, հետ եկավ իրեն հենց նույն անկեղծությամբ…՝ Համաճարակի սառսռու օրերին որ հազարավոր մարդիկ, սենյակներում փակված մարում են մենակ, Արբին ապրեց իր ազնիվ կնոճ անսպառ հոգատարությունը, իր նվիրված հոր անհուն ներկայությունը ու քարի պես հզոր իր քրոջ խնամքը: Իսկ նրանց կողքին մինչ վերջին գիշեր կանգնեցին իր հարազատները, հավատարիմ ընկերները, պատասխանատուն ու հին անհատները… Ու թեև նրա հետ միասին մեր բոլորիս մի մասը հանգչեց, բայց և մեզնից ոմանց մեջ ներշնչվեց իր սկզբունքներով ապրելու բարի խորհուրդը…

Թեքոյա Բանակում: Խաղում ենք Էսմ-Ֆամիլ:

Վերջին օրերին, երբ սկաուտական ընկերներով նրան այցի էինք գնում ու փորձում էինք կապ ու անկապ թեմաներով փոխել նրա միտքն ու ոգեշնչել նրան, Արբին հաճախ լուռ հայացքը սառած մի կետի բացակա էր մնում խոսակցություներից: Հետո ակամաից թեման շուռ եկավ այգեպանության ու ծառ տնգելու մասին: Նրա աջքերը որ մինչ այդ ոչնչություն էր հաղորդում մի անգամից փայլեց, ու պատմեց, ինչոր այգում իր հուշերի մասին ու պտղատու ծառերի մշակման փորձերից: Հիշեց թե ինչպիսի բավարարություն է զգացել երբ ցանել է սերմեր, վարել է բերքեր ու խնամել նրանց: Կյանքը ասես մի պահ առթնացել էր իր մեջ ու հետո շուռ գալով դեպի պատուհան հիշեց իր բակը վաղուց անտեսված ու խնդրեց մեր ընկերոջը որ իր մոտ ուղղարկի վստահված մի այգեպանի, որ հասնի իր տան ծառերին ու ծաղիկներին, կրկնելով խնդրանքը հրաժեշտ տալուց՝ Այգեպանին՝ Չմոռանաս…

ծաղիկների այգեպանը…

Աճելը, աճեցնելը ու մշակելը նրա ուղղին էր կյանքի, բայց և այդ առաքելության մեջ նա երբևե չգերադասեց՝ տեսնվելու կիրքը, արդյունք ստանալու հաճույքին…Նրա մեջ ապրելը և մշակելը ներհյուսված գործոներ էին ու մարդկային բնօրինակ հատկանիշ, որի համար նա իր երախտիքը չեր ստանում ուրիշի գոհաբանությամբ այլ սեփական հոգեկան բավարարությունով: Ու նա այնքան համեստ ու նվիրված էր իր այդ ոգեկոչած աշխատանքում, որ շրջապատում էլ արդեն բոլորս ընդունել էինք նրան իբր հենց մեր ու մեր երեխաների սրտցավ այգեպանը…

Արբի-ի կազմակերպած փիքնիքներից Գլենդելի Վերդուգո փառքում:

Թե նրա Գայլիկ Մանկության ինքնավստահ հայացքում, Թե իր Արի3-յան տարիների նվիրված աշխատանքում, մինչ իր սիրած կնոջ հետ կյանք ստեղծելու ու նոր աշխարհում ընտանիք կազմելու զանազան դրվածքներում ու մանավանդ իր հետագա տարիների համայնքային գործունեության մեջ տեսանելի է մարդ, որ ոչ թե ուղղակի իր առօրյաով տարված գետի հունով առաջ է մղվում այլ գիտակից մի անձ, որ շնորհիվ իր մեջ սեփականացրած սկզբունքների, կյանքի զանազան խուճապներում, անընհատ օգնելով, ձեռք պարզելով ու ուղղություն տալով փորձում է մշակել, միացնել ու հզորացնել իր ուղղեկիցներին:

Նա իր ապրելակերպով փաստեց, որ կյանքում ամենա թանգը այն բաներն են որ մարդս փողով չի կարող գնել ու Արբին ձեռք բերեց այդ բոլորը շնորհիվ իր բարեսրտության ու նվիրվածության:

Ասում են՝ Կյանքը բնորոշվում է ոչ թե մեր ապրած տարիների քանակով, այլ այն պահերի որ մենք ապրել ենք որակով և որակ բերել ուրիշների կյանքում ու այդ դիտանկյունից Արբին դեռ երկար կշարունակի ապրել բոլոր նրանց սրտերում ովքեր առիթը ունեցան՝ իրեն ճանաչելու ու իր հետ քայլ վերցնելու…

Armen
Armen
Did you know up until recently asking to share biographical information was some of kind of an invasion of privacy? Who changed that norm and why?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *