Այգեպանին Չ’մոռանաս

Մեր ընկեր Արբի Բաղդանյանի հիշատակին:  

Ինչ որ իրականությունն է պիտի ասել՝ Արբին, ում կորուստը այժմ ողբում ենք, եթե նույնիսկ ապրեր 100 տարի, երևի երբևե իր մասին ու իր տարած աշխատանքի մասին չեր խոսվի: Ինչու՞, որովհետև նրա գործելակերպը և բնավորոթյունը այնպիսին էր, որ նա չեր նկատվում միթե այն տարբերակում, երբ բացակա լիներ: Իսկ նա միշտ ներկա էր ու դերակատար, թեկուզ կուլիսների հետևում:   

Լինելով Թեհրանահայ գաղութի Արարատ կազմակերպության անդամներից ու երևի Սկաուտական միության վերջի տասնյակների ամենա որակով առտադրանքներից մեկը, Արբին հասկանում էր միասնականության կարևորությունը ու այն փաստը, որ համայնքը հենց էնպես չի գոյատևի:

 Տարիների ընթացքում ու երևի շնորհիվ միությանս կրտսերների հատվածում անդամակցության ու հետագա տարիների կազմակերպչական ոլորտում պատասխանատվութուն ստանձելու բերումով, Արբին քաջ գիտակցում էր, որ միայն ժամ տրամադրելով ես կարող մշակել անձին ու հետևաբար որակ տալ համայնքին:

Ըստ իր խառնվածքի, Արբին մեծ-մեծ խոսող չեր ու ոչ էլ ժողովամոլ: Գործունյա էր, առարկայական ու պարզ, երևի ազդված իր արհեստից, որ քիչ բառերով, համակարգչի լեզվով, պիտի ամենա արագ հրամանը գրի: Բայց և միաժամանակ զգայուն էր ներքուստ ու ազնիվ, բարի…

Ու թեև երկար ժամերով հոգնեցուցիչ աշխատանքը մասն էր իր առօրյաի, բայց և իր կյանքում ընտանիքից կարևոր բան չեիր գտնի: Անբաժան շրջապատից, ընկերներից ու իր համայնքից, Արբին ամեն մի առիթով զարկ էր տալիս մի նոր ձեռնարկի…

Ու էդպես էլ շնորհիվ իրեն, Իրանահայ սկաուտները էս նոր միջավայրում կրկին իրար շուրջ եկան: Աշխատանքներ ու բանակում կազմակերպեցին ու ըստ ավանդության խարույկի շուրջ հավաքվեցին: Խարույկ, որի սիմբոլիք ջերմությունը ոչ միայն ապաքինում էր մեզ Ամերիկայի համատարած հոգևոր սրտից, այլ պատկանելիության հիմք ստեղծում արմատներ ձգելու այս նոր հողում… Արմատներ որոնք ըստ Արբի-ի ոչ թե անպայման պիտի ջրվեին, ծանր ու բարդ գաղափարներով, այլ հենց առօրյա մտերիմ ու պարզ միասնական աշխատանքներով: Եվ նա ամբողջ իր բազմազբաղությամբ հանդերծ, սիրով իր ազատ ժամն էր ծախսում մեր ու բոլորիս երեխաների համար, ծրագրավորելով այս ամենը շաբաթներ առաջ իր նվիրված կազմով:  

Իսկ այս եռանդը ո՞րտեղից նրա մոտ: Երևի մասամբ իր միյութենական ծնողների ազդեցությունից ու մասամբ հենց իր սեփական սկաուտական անցյալից: 

Նրա մանկության ամենա տպավորիչ պատկերներից մեկում որ երևի իր հայրը՝ Նժդեհն է լուսանկարել, Արբի-ի մայրը Անահիտը ու քույրը Արտեմիսը այցելում են Արբի-ին իր կյանքի երևի առաջին սկաուտական բանակումում: Նրա լուրջ հայացքից զգալի է, որ հենց սկզբնական օրերից իր մեջ գոյություն ուներ աշխատանքի նկատմամբ պառտաճանաչություն ու սեր: Ու երևի հենց այդ օրերից՝ ուրբաթից ուրբաթ ու ոհմակից ոհմակ Արբին առաջ քայլեց, աճեց ու յուրացրեց դավանանք առ դավանանք: Սիրեց միասնական կյանքը ու ներշնչվեց սկաուտական ոգով, ամեն մի բանակոմով ու երդման արարողությունով:

Իսկ երբ արիացավ, Թիվ 3-ի կանչը ընդունելով միացավ միության ամենա անօրինապահ, բայց և ամենա անձնվեր խենթերի շարքին, սեփականացնելով նարջագույն թաշկինակը, որպես իր ինքնության ու կերպարի ամենա բնորոշ մասնիկը: Ու շնորհիվ իր նվիրվածության ու ինչու չե այդ նարնջագույն պատկանելիության նա իր կյանքի ամենա հավատարիմ ընկերներին գտավ Արի 3-ի տղաների շարքերում ու ոչ միայն:

Թեկուզ Արբի-ի բնութագծերը Արի 3-ի կոշտ ու ըմբոստասեր հոգեբանության հետ լիովին համապատասխան էին, բայց և իր պառտաճանաթության բերումով նպատակահարմար եղավ նրան միության կրտսերների հատված փոխանցել, որտեղ Արբին առիթը ունեցավ աշխատելու սկաուտական կյանք նոր մուտք գործած փոքրիկների հետ: Այստեղ նա արդեն լիովին հասկացավ ու ստանծեց սերունդ դաստիարակող ու մշակող պատասխանատու դերը, թողնելով իր բարի ազդեցությունը տասնյակ մանուկների կյանքում:

Համարյա միաժամանակ, շնորհիվ Թեհրանի քույր միություների հետ միատեղ աշխատանքների նախագծին, Արբին ծանոթանալով Սիփան միության սկաուտ՝ Արմինեի հետ, ամուսնացավ ու միասին նրանք իրենց նոր կյանքի հիմքը դրեցին ԱՄՆ տեղափոխվելով:   

Լոս անջելեսում հաստատվելուց հետո, Արբին գիտակցելով միութենական կյանքի կարևորությունը միացավ Թեհրանի Արարատի 70 ամյակի տոնակատարությանը վերաբերող ձեռնարկներին, միաժամանակ մաս կազմելով իրենց ավագ որդու՝ Անաի դպրոցական ու սկաուտական աշխատանքների ծնողական կազմերում, որը զբաղեցրեց նրա հետագա տարիների գրեթե բոլոր ազատ ժամերը: Հետևաբար Արբին զարկ տալով Իրանահայ հին սկաուտների խմբական աշխատանքներին իրար շուրջ հավաքեց իր հին ու նոր ընկերներին ու ամսական ու շաբաթական ձեռնարկներ մշակելով, խանդավառություն բերեց տասնյակ ընտանիքների միապաղաղ կյանքերին: Իսկ նրա ծրագրերը միանգամից ընդհատվեցին սկզբից համաճարակի ու հետո իր անսպասելի հիվանդության բերումով:  

Թե ինչ պատահեց ու ինչու այսքան շուտ նա հեռացավ կյանքից… Հարց է անպատասխան, որի մասին դեռ մենք բոլորս երկար կտարակուսենք… Բայց և թող մեզ մխիթարի, որ այն ինչ նա տվեց այսքան տարի իր ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու համայնքին, հետ եկավ իրեն հենց նույն անկեղծությամբ…՝ Համաճարակի սառսռու օրերին որ հազարավոր մարդիկ, սենյակներում փակված մարում էին միայնակ, Արբին ապրեց իր ազնիվ կնոճ անսպառ հոգատարությունը, իր նվիրված հոր անհուն ներկայությունը ու քարի պես հզոր իր քրոջ խնամքը: Իսկ նրանց կողքին մինչ վերջին գիշեր կանգնեցին իր սիրասուն հարազատները, հավատարիմ ընկերները, պատասխանատուն ու հին անհատները… Ու թեև նրա հետ միասին մեր բոլորիս մի մասը հանգչեց, բայց և մեզնից ոմանց մեջ ներշնչվեց իր սկզբունքներով ապրելու բարի խորհուրդը…

Վերջին օրերին, երբ սկաուտական ընկերներով նրան այցի էինք գնում ու փորձում էինք կապ ու անկապ թեմաներով փոխել նրա միտքն ու ոգեշնչել նրան, Արբին հաճախ լուռ հայացքը սառած մի կետի բացակա էր մնում խոսակցություներից: Հետո ակամաից թեման շուռ եկավ այգեպանության ու ծառ տնգելու վրա: Նրա աջքերը որ մինչ այդ ոչնչություն էր հաղորդում մի անգամից փայլեցին ու նա սկսեց պատմել իր հուշերից՝ ինչոր այգում պտղատու ծառերի մշակման փորձից: Հիշեց թե ինչպիսի բավարարություն է զգացել երբ ցանել է սերմը, խնամել նրան, վարել բերքը ու ի վերջո վայելել պտուղը: Կյանքը ասես մի պահ առթնացել էր իր մեջ ու հետո շուռ գալով դեպի պատուհան հիշեց իր տան բակը վաղուց անտեսված ու խնդրեց մեր ընկերոջը որ իր մոտ ուղղարկի վստահված մի այգեպանի, որ հասնի իր տան ծառերին ու ծաղիկներին, կրկնելով խնդրանքը հրաժեշտ տալուց՝ Այգեպանին Չմոռանաս…

Աճելը, աճեցնելը ու մշակելը նրա ուղղին էր կյանքում, բայց և այդ առաքելության մեջ նա երբևե չգերադասեց՝ տեսնվելու կիրքը, արդյունք ստանալու հաճույքին…Նրա մեջ ապրելը և մշակելը ներհյուսված գործոներ էին ու մարդկային բնօրինակ հատկանիշ, որի համար նա իր երախտիքը չեր ստանում ուրիշի գոհաբանությամբ այլ սեփական հոգեկան բավարարությունով: Ու նա այնքան համեստ ու նվիրված էր իր այդ ոգեկոչած աշխատանքում, որ շրջապատում էլ արդեն բոլորս նրան ընդունել էինք որպես մեր ու մեր երեխաների սրտցավ այգեպանը…

Թե նրա Գայլիկ Մանկության ինքնավստահ հայացքում, Թե իր Արի3-յան տարիների նվիրված աշխատանքում, մինչ իր սիրած կնոջ հետ կյանք ստեղծելու ու նոր աշխարհում ընտանիք կազմելու զանազան դրվակներում ու մանավանդ իր հետագա տարիների համայնքային գործունեության մեջ տեսանելի է մարդ, որ ոչ թե ուղղակի իր առօրյաով տարված գետի հունով առաջ է մղվում այլ գիտակից մի անձ, որ շնորհիվ իր մեջ սեփականացրած սկզբունքների, կյանքի զանազան խուճապներում, անընհատ օգնելով, ձեռք պարզելով ու ուղղություն տալով փորձում է մշակել, միացնել ու հզորացնել իր ուղղեկիցներին:

Նրա կորուստի վիշտը թեև չի բթանա մեզնից որևե մեկի մոտ, բայց թող մխիթարվենք, որ այս տագնապալից օրերում, որ տեսնում ենք ամեն տեսակի աբսուրդ, որտեղ կեղծելը, ստելը, պիտակավորելը ու բամբասելը ոմանց համար դարձել է առօրյա ապրելակերպ, մենք առիթը ունեցանք ընկերակցելու Արբի-ի հետ ով ի տարբերություն, մնաց հավատարիմ իր սկզբունքներին ընտրելով՝ ազնվությունը, ճիշտը, խորհուրդակցությունը ու պարզությունը:

Ու եթե այս ամենը տեսնենք այդ դիտանկյունից ապա պիտի այս գրառումը ավարտել պարսիկ սքանչելի բանաստեղծ Սաադիի խոհեմությամբ՝

Ով Սաադի, Բարի համբավով մարդը չի մեռնում երբեք:

Մեռածը նա է, ում՝ այլևս չեն հիշում բարով: