Ժորեսի հիշատակին

Show all

Ժորեսի հիշատակին

Jores_Honarchian

Լուրը կարճ էր ու դաժան՝ Ժորեսը մահացել է: Իսկ թե ինչպես ու ինչու, դա էլ արդեն էական չի…

Բայց պ’իտի ստուգել, պ’իտի չ’հավատալ, պ’իտի հետաձգել բոթը, որ շտապ իջնում է ուղեղիցդ ի վար դեպի սիրտդ ու տեղ հասնելով հոգիդ լցնում բացարձակ ցավով ու ափսոսանքով: Իսկ ստուգելը հիմա արդեն հեշտ է ու անիմաստ արագ՝ Մտնում ես սոսցանցերի զուգահեռ աշխարհ ու առաջին բանը որ քեզ մատուցում են նրա բարի ժպիտով պատկերն է ու շարանը գրարումների, որը շոկ է հաղորդում ու բարկություն: Բարկություն որ այսքան արագ համակերպվում ենք նրա չլինելու հետ ու անցնում ցավակցության փուլ:

Շվարած համակարգչի էքրանին նրա ձայնն եմ վերհիշում՝ ցանկացած նախադասությունը սկսում էր – Ապեր-ով: – Ապեր էս ինչ ցուրտա՜… – Ապեր էս բաժակը քեզ  – Ապեր հետևը հանգիստա՞ ձեր տեղը… վերջինը մեզ հարցրեց երբ առաջին անգամ նրա մեքենան նստեցինք ու իր ու Շաքեի հետ թեկուզ լռիվ անծանոթ, բայց Թեհրանից ծովափ ճանապարհորդեցինք: Հազար անգամ էի Արթուրին ասել մի կերպ դասավորի, որ մենք հենց իր հետ գնանք: Բայց վերջն էլ ինքը Ժորեսին էր հանձնարարել որ ինձ ու Նարինեին վերցնի ճամփին: Մտածեցի՝ Լավ ես հինգ ժամ Չալուսի պտույտներում էս մարդու հետ ի՞նչի մասին պիտի խոսեմ…Դեռ էս ամենը պակաս չեր մի հատ էլ Էդվինի քի-բորդը բերին դրին մեր ոտքերին որ էլ շարժվելու տեղ ընթանրապես չլինի: Ու իրոք բան չկար խոսելու ու ինչքան էլ դեսից-դենից զրույզ փորձեցինք տաքացնել, բայց կապը չեր միանում: Հետո տեղ հասանք, ապրանքները ներս տարանք, ածուխը, քնացրած մսերը, ձվերն ու լոլիկները, Էդվինի քի-բորդն ու իհարկե խմիչքների տեսականին, որ թվում էր անվերջ: Չեի հավատում որ այդ ամենը միայն երեք օրվա համար է:

– Էս ամենը պիտի երեք օրում խմենք՞

– Ապեր էս մենակ առաջին գիշերվա համարա: Էլի կբերենք:

Ու այսպես ծանոթացանք “Լարջ” Ժոռեսի հետ: Արդեն Արթուրը մի քանի բան ինձ պատմել էր, բայց սա լիովին ուրիշ մարդ էր ու չեր դադարում հակառակը փաստել այն ամբարտավան կերպարի, որ առհասարակ իմ նախքին փորձառությամբ նման մարդիկ պիտի որ իրենցից դրսևորեին: Թեկուզ հաջողել էր կարճ ժամանակում մեծ գումարներ վաստակի ու գնալով խոշորեցնի իր ունեցվածքը, բայց բնավ չտես չեր ու ի դեպ հպարտ էր իր համեստ ու հասարակ ակունքներով: Իրեն ուրիշի տեղ չեր դնում ու ձևեր թափելու ոչ կարիքն էր զգում ոչ էլ ընդունակությունը ուներ: Պարզ էր ու նույնն էլ սպասում էր դիմացինից: Բայց միաժամանակ որակ էր գնահատում ու ցանկություն ուներ այն ինչ լավն է ու արժանավոր ձեռք բերի ու երևի թե հենց դրա համար էլ էր հաջողել Շաքեի պես սքանչելի աղջկան իր կյանքի ընկեր դարձնի:

Օրվա վերջին մեր 10-12 հոգանոց շրջանը լրիվ մերվել էր միմիանց հետ ու թվում էր թե իրար գիտենք տարիներ: Թե դրա պատճառը չափազանց ալկոհոլն էր կամ բոլորիս կոլեկտիվ հանգստությունը իրար նկատմամբ չգիտեմ, բայց միևնույնն է, առաջին գիշերվա կենացների ավարտին մենք արդեն անցել էինք անկեղծ ընկերության փուլ, որը ինչպես երգում է Ռուբենը հիմա՝ Շատ հազվադեպ հիվանդություն է…

Իսկ հետո ու կիսամիացյալ Նահանգներ գաղթելուց քիչ առաջ, մեր Թեհրանի կարճ բայց հետաքրքիր վերջին երկու տարիներում Ժորեսն ու Շաքեն դարձան մեր մտերիմ բարեկամները: Թեև մեր հետաքրքրություները լիովին տարբեր էին, բայց մի կերպ Ժորեսի պարզ ու անկաշկանդ խառնվածքը առիթ էր տալիս անջատվել առօրյաից ու ուղակի ապրել պահը ճաշակելով կյանքի ամենա կենսական հաճույքները՝ Լավ բնություն, Լավ ուտելիք, լավ խմիչք ու ուրիշ ոչինչ…

Բայց հակառակ այդ անհոգ պահերի կատակներին, Ժորեսը չափազանց լուրջ էր իր հաշվարկներում, ռիսկոտ, անվախ:

Իր երազանքները իրականացնելու համար չի-կարելիները կարելի դարձնելու վարպետ էր ու երբ որոշում էր մի նոր քայլ դնի այնքան էր պրպտում ու չափ-չփում մինչև ըստ իրեն՝ Ծակը ճարի:

Երբ հարցը ընտանիքի ու հայրենիքի երկու կարևոր սկզբունքների մասին էր, տեսնում էիր նրա համառ ու տոկուն կողմը: Նրա համար Հայաստանը և իր ընտանիքը սրբություներ էին որոնց պղձելն անհնար էր:

Երբ իր քրոջ որդի՝ Միրոի ողբերկությունը տեղի ունեցավ Թեհրանի Համահայկական խաղերի ավարտին, Ժորեսը խելագարված ամեն կերպ փորձեց վճիռ դնել մարդասպաների դեմ ու ծնկի չեկավ երկրի կաղմնակալ դատավորության դիմաց, ինչքան էլ որ ժամանակի համայնքի անողնաշար շեֆերը նրան փորձեցին “Խոհեմության” ճանապարհի հրավիրել:  

Ինչպես միշտ վերջին Հայաստանյան դառը պատերազմի ընթացքին էլ Ժորեսը իր խոշոր ներդրումը ունեցավ, փափակելով հզոր բանակ ու ապահով հայրենիք, որտեղ էլ իր երկու դուստրերին ու կնոջն էր տեղափոխել ու ծրագրում էր միանալ: Ու ինչքան պարզ եմ հիշում երբ 2007 թվին առաջին անգամ մեզ հետ Հայաստան եկան, ինչ հիացմունքով էր վայելում պատահական ամեն մի տեսարանը, հայերեն խանութներում գրվածքները ու իհարկե սառը կոտայկը՝ – Ապեր էս Կոտայկի դառըն էլ մարդու ջանին կպնումա…

                Իսկ իրական դառնահամը նրա վաղաժամ կորուստի դեռ կմնա բոլոր նրանց ովքեր երբևե արիթ են ունեցել նրա հետ հաց կիսել, կենաց խմել ու կյանք վայելել:

Մեզ մնում է նրա կոտրված ընտանիքին ցանկանալ համբերություն ու հուսալ, որ Ժորեսի բարի, հայրենասեր ու կարող ոգին պիտի որ ժառանգեն նրա երկու դուստրերը ու մի օր այդ բոլորը փոխանցեն իրենց շրջապատին հենց այնպես, որ նա էր անում իր կարճ բայց հետաքրքրություներով լի կյանքում: